Другое
«Հեքիաթի Ժամ». Նոր մանկական գրքերի շնորհանդես, մրցույթ, նվերներ
Դեկտեմբերի 19-ին` ժամը 15:00 սիրով հրավիրում ենք ՋիԷսԷմ ստուդիա / GSM studio-ի «Իմ Մեծ Գիրքը», «Նվագում եմ և Երգում», Գունավորիր ջրով և Գիրք-Փազլ շարքի նոր գրքերի շնորհանդեսին:
Երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալ գրքերին, մասնակցել մրցույթին և շահել նվերներ: Իսկ ծնողները կարող են ձեռք բերել գրքերն իրենց երեխաների համար բացառիկ գնով:
«Հեքիաթի Ժամ» մանկական զարգացնող ծրագիրը հետաքրքիր կլինի 1-10 տարեկան երեխաների համար:
Մուտքն ազատ է:
Изображения
