Անհետաձգելի բուժօգնություն / Emergency medical care
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, ԷՕՆում կայանալու է «Անհետաձգելի բուժօգնություն» վերնագրով թրեյնինգ, որը ծավալվելու է հետևյալ կետերի շուրջ՝
•Ինչպե՞ս կիրառել ձեռքի տակ եղած միջոցները տուժածին առաջին բուժօգնություն ցուցաբերելիս:
•Ինչպե՞ս կազմակերպել տուժածի շտապ դուրսբերումը և տեղափոխումը:
•Ինչո՞վ և ինչպե՞ս կատարել արագ վիրակապում մինչև տուժածին հիվանդանոց հասցնելը:
Թրեյնինգը վարելու է «Սպարտա» գոյատևման կենտրոն» ՀԿ նախագահ Սպարտակ Հովհաննիսյանը: Սպարտակը հանդիսանում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող և «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ: Աշխատել է Եվրոպայի Խորհրդի Փրկարարների Պատրաստման Եվրոպական Միջտարածաշրջանային Կենտրոնում որպես գիտամեթոդական բաժնի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի «Աղետների բժշկության» ամբիոնում՝ որպես դասախոս:
Մուտքը՝ 2000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
