FairWind "HindenBood" || 1 JAN || Hindenburg
Անցած համերգի տպավորությունները այնքա՜ն ուժեղ էին, որ FairWind-ով որոշեցինք Նոր Տարին դիմավորել ձեզ հետ միասին:
Հիմա ավելի մանրամասն նրա մասին, թե ինչ է լինելու այդ առավոտ: Լինելու է մեր ամենատժիկ ծրագիրը, որին կգումարվեն հատուկ ընտրված ամանորյա cover-ներ: Լատինաամերիկյան պարեր, հրավառություն, ավտոմեքենայի խաղարկություն չի լինելու, դրա փոխարեն այդ օրը նենց մթնոլորտ է տիրելու, որ դրական, գժական, ռաքնռոլնիյ տրամը մի քանի ամիս ձեզ հանգիստ չի թողի:
Բացի դրանից մեր համերգից հետո մինչև առավոտ, ձեզ համար կնվագեն թույն ճաշակով DJ-ներ` Ջոջոն ու սյուռպրիզ DJ-ը:
Մուտքի տարբերակներն են.
1. Տոմսի արժեքն է 5000 դրամ, որն իր մեջ ներառումա տաքացնող/ուրախացնող շոթ =)
2. 4-5 հոգանոց սեղան պատվիրելու արժեքն է 20000 դրամ, որն իր մեջ ներառումա 4-5 տոմս, մի շիշ շամպայն/գինի, չարազեղեն, բզբզալու ուտելիք =)
3. 7-8 տոմսով 7-8 հոգանոց սեղան պատվիրելու արժեքն է 30000 դրամ, որի վրա դրված կլինի ձեր մի շիշ շամպայնը/գինին, չարազեղենը, բզբզալու ուտելիքը =)
