Другое
Պատրաստում ենք լամպեր/ DIY Lamp
Դեկտեմբերի 26-ին` ժամը 17:30-ին, Էօն-ում «Հարթակ» փառատոնի ամանորյա թողարկման շրջանակներում տեղի կունենա «Պատրաստում ենք լամպեր» դասընթացը, որը կվարի Եվա Գևորգյանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կփորձեն պատրաստել լույսի աղբյուր:
Մուտքը` 2000 դրամ:
Եվա Գևորգյան
Եվա Գևորգյանը մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է, բայց ներկայում հիմնականում զբաղվում է կավագործությամբ (կերամիկա)։ Վերջերս հիմնել է իր ստուդիան՝ In-Art բազմաֆունկցիոնալ արվեստի կենտրոնը, որտեղ կազմակերպվում են տարբեր դասընթացներ բոլոր տարիքի մարդկանց համար արվեստի ու արհեստի ամենատարբեր ոլորտներում՝ նկարչություն, կավագործություն, բատիկա, հագուստի մոդելավորում և այլ։ Բացի այդ Եվան նաև զբաղվում է մի շարք հակակոռուպցիոն ծրագրերով։
