«Թե ինչպես է ծնվում գիրքը» պատմում է Հասմիկ Շահինյանը
Ականաթի սիրելի բարեկամներ,
Եկեք Ականաթ ձեր փոքրիկների հետ՝ լսելու մանկագիր, մանկական գրականության դոկտոր Հասմիկ Շահինյանին, որ ժամանել է Փարիզից ու մեզ կպատմի «Քոթոթ» հրատարակչության մասին։ Նա մեզ ցույց կտա, թե ինչպես է տպվում գիրքը` սկզբից մինչև մեր ձեռքին հասնելը։ Սահուն արևմտահայերենով Հասմիկը մեզ կկարդա ու կպամի նաև իր հեղինակած գրքերից մի քանի հատված։
Յասմիկ Շահինեանը (Հասմիկ Շահինյան) ծնվել է Լիբանանում, գիտությունների դոկտորի կոչում է ստացել Փարիզ 13 համալսարանից մանկական գրականության թեմայով և ներկայումս Ֆրանսիայի Ազգային գրադարանի մանկական գրականության բաժնում արաբական գրականության պատասխանատուն է: Նա համագործակցում է կենտրոնի տարբեր ամսագրերի հետ և զբաղվում է Ֆրանսիայում և արտերկրում ընթերցանության և մանկական գրականության խթանման հարցերով: Յասմիկը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում և անցկացնում մանկակական գրականություն ստեղծող տարբեր մասնագետների հետ: Յասմիկ Շահինեանը նաև IBBY (International Board on Books for Young People/Գրքերի միջազգային խորհուրդերիտասարդների համար) կազմակերպության Ֆրանսիական բաժնի պատասխանատուն է: Երեխա ժամանակ նա սիրում էր ընթերցել, սակայն դժվարանում էր հայերեն լեզվով գրքեր գտնել, որոնք իրեն դուր կգային: Այսպիսով նա հիմնեց «Քոթոթ» հրատարակչությունը՝ ընթերցողին առաջարկելու բարձրորակ հայերեն գրքեր, որ նա մեծ հաճույքով կընթերցեր փոքր տարիքում: Այժմ նա հաճույքով զբաղվում է իր սիրելի գործով:
Երեխաներ, խոստնում ենք հաճելի և ուրախ միջոցառում…
Միջոցառման օրն Ականաթում կարող եք ձեռք բերել Հասմիկի գրքերից։
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք Ձեզ
