New Year's Celebration!
Հարգելի ընկերներ սիրով հրավիրում ենք մեզ հետ դիմավորելու Նոր Տարին։ Մեր ծրագիրը սկսվում է 22։00ին, ծրագրավար է լինելու Արա Կարագյանը՝ հետևաբար ուրախ տրամադրությունն երաշխավորում ենք! Ամբողջ երեկո հնչելու է կենդանի երաժշտություն ՝ հունական և արտասահմանյան , մեր սիրելի Ռոզիի, Արմինի և Անուշի կատարմամբ։ Լինելու են բազմաթիվ խաղեր, վիկտորինաներ, անակնկալ նվերներ, պարեր։ Սեղանին 4 անձի հաշվարկով մատուցվելու է 2 ամանորյան աղցան, 2 նախուտեստ, պիտա հաց, հնդկահավ կամ խոզի բուդ, մրգի տեսականի, հունական խնորեղեն, 4 Կոլա/Պեպսի, 2 Բջնի, 1 օղի Սայմա, 1 շամպայն, 1 կոմպոտ։ Մեր առավելությունը կայանում է նրանում, որ քանի որ մեր տարածքը շատ մեծ չէ, Նոր Տարվա տոնակատարությունն անցնելու է ջերմ և ընտանեկան մթնոլորտում։ Տեղերը սահմանափակ են։ Ի դեպ ժամը 12։00-ին մեզ այցելեու է Ձմեռ Պապին և Ձյունանուշը և բոլորին շնորհավորելու, իսկ մեր փոքրիկների բաժանելու նվերներ։Մեկ անձի մասնակցության արժեքն է 25․000 դրամ։
Նշենք, որ Ամանորյա ծրագիրը լինելու է ռեստորանային մասում, իսկ սրճարանի մասում, եթե լինեն ցանկացողներ նշելու Ամանորը ապա լինելու է առանց մասնակցության վճարի և հաշվարկվելու է ըստ մենյուի պատվերների և մենք ամեն կանենք այն ամենը, որպեսզի փոխանցվի ամանորյա տրամադրությունը նաև մեր սրճարանի մասի հաճախորդներին !!!
