Վարդապետի լռությունը
Ռեժիսոր`
Վիգեն Չալդրանյան
Սցենար`
Վիգեն Չալդրանյան, մասնակցությամբ`
Ռուբեն Հովսեփյան
Օպերատոր`
Արթուր Ուստյան
Դերերում`
Վարդան Մկրտչյան,
Անի Ղազարյան,
Արտո Խաչատուրյան,
Վաչե Շարաֆյան,
Գռաֆսեր
Բեմադրող նկարիչ`
Վիգեն Չալդրանյան
Մոնտաժ և գունաշտկում`
Տիգրան Բաղինյան
Հնչյունային ռեժիսորներ`
Արման Ավետիսյան,
Տիգրան Կուզիկյան
Պրոդյուսերներ`
Վիգեն Չալդրանյան,
Գևորգ Գևորգյան,
Կարեն Ղազարյան
Գործադիր պրոդյուսեր`
Սահականուշ Սահակյան
Հայաստանի ազգային կինոկենտրոնը, մասնակցությամբ «Շարմ Հոլդինգ»-ի ներկայացնում է Վիգեն Չալդրանյանի ֆիլմը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին: «Վարդապետի լռությունը» ֆիլմը ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը եղերական 1915թ-ից հետո…
Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: Նա մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:
