Existential New Year
Երկարատեւ էքզիստենցիալ քննարկումներից հետո, մենք էլ եկանք եզրակացության, թե ինչպես կազմակերպենք մեր Նոր տարվա տժժ-ը։
Ունեինք 2 գերխնդիր.
Ա-չունենալ մուտքավճար,
Բ-հավաքել արվեստի, էքզիստենցիալիզմի ու բարի ընկերական հավաքների սիրահարների, որոնք սեղանից-սեղան շրջելով միասին կանկացնեն տոնական գիշերը։
Մեր խնդիրներին լուծում տվեց փողը եւ մենք որոշեցինք թղթադրամ տպել ` թվով 40 հատ, ու վաճառել այն մեր հին ու բարի հաճախորդներին ` հատը 5000 դրամով։ Այսպիսով `մենք Նոր Տարվա գիշերը «Մեգա Տժժ» չենք անում, ընդունում ենք միայն 40 հոգի, որոնք կունենան նախօրոք գնված մեր թղթադրամներից, որոնցով էլ այդ օրը հաշիվ կփակեն։
Հ.Գ.1- Բուխարու կարտոֆիլը, սունկն, կայֆ երգերն ու գեղեցիկ լուսաբացը երաշխավորում ենք։
Հ.Գ.2-Հավաքվում ենք 23:00
Հ.Գ.3- «Մեգա թույն Տժժ»-ի բոլոր սիրահարներին կընդունի Նավավարը 01:00-ից ու ձեզ կհյուրասիրի համեղ խորտիկներ, կլինեն կենդանի կատարումներ եւ Ռետրո Դիսկո, որը ձեզ կտանի դեպի 80-ականների նավաստիների տժժիկներին։
