Նոր տարին դրական լիցքերով. դրական մտածողության տեխնիկաներ
Հարգելի ընկերներ, հին տարին ավարտվում է, և առջևում են Նոր տարին դիմավորելու հետ կապված գործերը: Ժամանակն է եզրափակելու անցած տարին և այն ամենը, ինչ տեղի է ունեցել 2015-ին, և նոր նպատակներ դնել՝ Նոր տարուն ընդառաջ:
Ինչպե՞ս դիմավորել նոր տարին նոր նպատակներով, նոր հնարավորություններով և նոր շնչով: Ինչպե՞ս դարձնել կյանքն ավելի արդյունավետ, հագեցած, ուրախ ու հետաքրքիր պահերով լի: Որպեսզի գալիք տարում ձեր կյանքը և գործունեությունը նոր շունչ ստանան, անհրաժեշտ է լիցքավորվել դրական էներգիայով, իսկ էներգիայի ուժը մտքերի և հույզերի մեջ է: Հրավիրում ենք մի հանդիպման, որի ընթացքում կծանոթանանք դրական մտածողության տեխնիկաներին։ Այդ տեխնիկաները կօգնեն պատասխանել շատ հարցերի, մասնավորապես` ինչպես հույզերի օգնությամբ հասնել նպատակներին, իրականացնել երազանքները և մեծ ազդեցություն տալ այդ մտքերին, ինչպես ձևակերպել երազանքը, որ այն կատարվի, ինչպես կյանքն ավելի արդյունավետ դարձնել:
Հանդիպմանը կլինեն նվերներ և անակնկալներ:
Մուտքը` 1500 դրամ:
