Նոր Տարին ԷՕՆի հետ/ New Year with AEON
Սիրելի՛ ԷՕՆցիներ,
Մոտենում է մեր երրորդ համատեղ Նոր տարին: Այնպես ստացվեց, որ մեր առաջին ամանորյա երեկույթն անցավ կապույտ (մի փոքր անսովոր տեսք ունեցող, բայց միևնույն ժամանակ գրավիչ) ձիուկի հովանու ներքո: Անցյալ տարի՝ ամանորին, քաղաքը կանաչ ոչխարիկներով էր լցված, իսկ այս տարի կարմիր կապիկն է տիրում: Ինչևէ, այս տարի, անկախ տոտեմից, տոմարից, գույնից ու տեսակից, ԷՕՆյան մեծ ու անկանխատեսելի ընտանիքը ձանձրույթին տեղ չի թողնի:
Ի՞նչ ենք անելու: Պարելու ենք: Կհնչեն ամենատարբեր ու ամենասիրված երգերը՝ սկսած ռոքից և վերջացրած Թիմբերլեյքով: Համտեսելու ենք տարատեսակ կոկտեյլներ և համեղ կանապեներ:
Ուրախանալու ենք: Սանտավիկները ստանալու են իրենց Սանտաների նվերները, իսկ չսանտավիկները՝ անակնկալ նվերներ ԷՕՆից:
Խաղալու ենք տարբեր հավես, ինտերակտիվ խաղեր: Ինչպես միշտ, ձեռք ենք բերելու նոր ընկերներ, ցնցելու ենք ԷՕՆը մեծ ու հզոր շուրջպարով և ուրախ ծիծաղով:
Հավաքվում ենք ԷՕՆում 2016 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 2:00-ին:
Մուտքը՝ 7000 դրամ (ներառյալ հյուրասիրությունը և 1 խմիչք), իսկ ԷՕՆի քարտապաններին՝ 5000 դրամ:
Մինչ հանդիպում:
Սիրով,
ԷՕՆ թիմ
