I Love Science: Fire / Օգնենք Արսենին
Մեր շա՜տ սիրելի ընկերներ,
Հաշվի առնելով Ձեր բազում խնդրանքները, մենք՝ Ձմերուկի ուրախ և ստեղծարար թիմը, որոշեցինք ոչ միայն կրկնել բոլորիս կողմից շատ սիրված I love science: FIRE կրակի շոուն, այլ, նաև շոուի ընթացքում հավաքված դրամական միջոցներն ուղղել բարեգործությանը: Բարեգործության նպատակն է գումար հավաքագրել փոքրիկ Արսենի 3-րդ վիրահատությունն իրականացնելու համար: Այդ նպատակով շոուի ընթացքում հավաքագրված ողջ հասույթը մեր բարի գործընկեր <Բարի Մամա> կազմակերպության միջոցով կփոխանցվի փոքրիկ Արսենի ծնողներին: Սիրելի՛ ընկերներ, շոուի մասնակցության արժեքն այս անգամ 1000դրամ է, սակայն եթե դուք ևս ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ փոքրիկի վիրահատության մեջ, կարող եք վճարել լրացուցիչ գումար՝ որքան որ կցանկանաք:
Դե ի՞նչ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ին, ժամը 18.30-20.00-ին հրավիրում ենք ԵՐԵՎԱՆ ՄՈԼ:
Հեռ՝ (+374 55) 20 00 06; (+374 55) 30 05 04
Հասցե՝ ԵՐԵՎԱՆ ՄՈԼ
