2016. իմ լավագույն տարին
Դարձրեք 2016-ը Ձեր լավագույն տարին:
Այս սովորությունը բոլորս ունենք.
Ամեն տարվա սկզբում որոշում ենք, որ այս տարի ամեն ինչ այլ կերպ է լինելու, պլանավորում ենք մեծ փոփոխություններ և այլն։
Հիշում ե՞ք, թե 2015-ի սկզբում ի՞նչ էիք որոշել։ Իսկ հիմա դրա ո՞ր մասն է իրականություն դարձել։ Երբ սկսվում է կյանքի սովորական հոսքը, մենք մոռանում ենք մեր պլանների մասին, հետաձգում ենք դրանք և այլն։
Եկեք այս տարի ամեն ինչ այլ կերպ կազմակերպենք.
Եկեք միասին պլանավորենք այս տարվա մեր անելիքները, դարձնենք դրանք գործողությունների հստակ հաջորդականություն և ստեղծենք իրավիճակ, որտեղ մեր նպատակների իրականացումը կդառնա անխուսափելի։
Հատուկ այս նպատակով Ես ստեղծել եմ այս թրեյնինգը։ Թրեյնինգի մասնակիցները ինձ հետ միասին կանցնեն այս ճանապարհը։ Մենք միասին կքնարկենք բոլոր խոչընդոտներըն ու դժվարությունները և 2016-ը կդարձնենք մեր լավագույն տարին։
Թրեյնինգի արդյունքները.
- Երկարաժամկետ նպատակների հստակ սամանում
- Առաջիկա մեկ տարվա պլանների մշակում
- Ամեն ամսվա անելիքների պլանավորում
- Պլանավորման ամենաարդյունավետ գործիքների ձեռքբերում
- Արդյունավետության հմտություններ
- Մոտիվացիա․ պլանների իրականացման պատրաստակամություն
Թրեյնինգի օրակարգը․
- Ծանոթություն, ընդհանուր դրույթներ, նպատակների սահմանում; հանձնարարություններ
- Հանձնարարությունների քննարկում; Նպատակների քննարկում, երկարժամկետ նպատակների առանձնահատկություններ, Life manangement; հանձնարարություններ
- Հանձնարարությունների քննարկում; Առաջիկա մեկ տարվա պլանավորում․ հնարավոր խոչընդոտներ, ռիսկեր, անհրաժեշտ ռեսուրսներ; հանձնարարություն
- Հանձնարարությունների քննարկում; Ֆոկուս կարևորագույնի վրա․ որոշում ենք այն գործողությունները, որոնք կրիտիկական են մեր հաջողության համար, պլանավորում ենք դրանք; հանձնարարություն
- Հանձարարությունների քննարկում; Առաջին մասի ամփոփում․ պլանավորման գործիքների ուսումնասիրություն, օպտիմալ գործիքների ընտրություն; հանձնարարություն
- Self management-ի հիմունքներ, դրա արդյունավետությունը, գաղտնիքները; հանձնարարություն
- Հանձնարարությունների քննարկում; Այլ փոքր, բայց կարևոր գաղտնիքներ, մոտիվացիայի և գիտելիքների աղբյուրներ, պլանների վերջնական տեսքի բերում; հանձնարարություն
- Ամփոփում․ հարց /պատասխան, հետագա անելիքների ամրագրում, հետագա կապի միջոցների հաստատում, մոտիվացիա; AfterParty!!
Թրեյնինգը մեկնարկում է փետրվարի 2-ից, տևողությունը՝ 2 ամիս, շաբաթական մեկ անգամ, 3 ժամ տևողությամբ։ Անցկացման հիմնական վայրը՝ "Մոսկվայի տուն" բիզնես կենտրոն՝ Արգիշտի 7 ։
Սեմինարը վարում է Հայկ Մարգարյանը, ով հանդիսանում է BP DevelUpment-ի ղեկավար և բիզնեսմեն, ով արդեն 2 տարի է զբաղվում է սեփական թրեյնինգների մշակմամբ և վաճառքով։
Թրեյնինգի արժեքը 25․900 ՀՀ դրամ է, որը իր մեջ ներառում է․
- Մասնակցություն
- Սերտիֆիկատ
- Գրականություն
- Insider club-ի անդամություն
- Մեկ տարի հետադարձ կապ թրեյների հետ
Գրանցվելու համար կարող եք զանգահարել
041 75 00 11, 99 75 00 11։