Սիրային իրարանցում
Դերերում՝ Սաթիկ Հախնազարյան, Վարդան Կուղիանոսյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան, Սերգեյ Ոսկանյան Հասմիկ Վերդյան,
ՍԻՐԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ` Մարկ Կամոլետտի
Թարգմանություն՝ Դավիթ Մուրադյան
Բեմադրություն` Անուշ Սարգսյան
Նկարիչ՝ Անի Պետրոսյան
Երաժշտական ձևավորում՝ Արթուր Կարապետյան
Դերերում՝ Սաթիկ Հախնազարյան, Վարդան Կուղյանոսյան, Հասմիկ Վերդյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան, Սերգեյ Ոսկանյան
Իմանալով, որ կինը գնում է մորն այցելելու, ամուսինը որոշում է օգտվել առիթից և տուն հրավիրել սիրուհուն: Սակայն կասկածամիտ կինը՝ Ժակլինը, չի հեռանում: Իրավիճակը փրկելու համար ամուսինը պնդում է, թե հյուր է սպասում իր մտերիմ ընկերոջը՝ Ռոբերտին, ով, պարզվում է, Ժակլինի սիրեկանն է, իսկ սիրուհու ծննդյան տարեդարձի առթիվ խոհարար է հրավիրում՝ տոնական ընթրիք պատրաստելու: Ստեղծված զավեշտալի իրավիճակում հերոսներից յուրաքանչյուրն ստիպված է լինում խաղալ բոլորովին այլ դեր: Սա մի խճճված և հումորով լի ֆրանսիական պատմություն է:
Տարիքային սահմանափակում՝ 16+
Տոմսերի արժեքը` 1000-4000 դրամ:
Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ․
