Концерты
Արևշատ Ավագյան «Խոսք, գույն, մեղեդի»
Հունվարի 15-ին` ժամը 19։00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը 2016 թվականի միջոցառումների իր հանդիսաշրջանը կբացի բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» յուրօրինակ խորագիրը կրող ստեղծագործական երեկոյով։
Կհնչեն գեղանկարիչ բանաստեղծի ստեղծագործությունները, նրա տեքստերով գրված երգերով հանդես կգան երգահան-երգիչները։ Կցուցադրվեն Արևշատ Ավագյանի գեղանկարչական նոր ստեղծագործությունները։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 24-ը։
Սիրով սպասում ենք բոլորին։
Մուտքն ազատ է: