Մեկօրյա Արտ-թերապևտիկ թրեյնինգ-սեմինար՝ "Իզոթերապիա" թեմայով
"Մադաթյան" Հոգեբանական Կենտրոնը կազմակերպում է մեկօրյա Արտ-թերապևտիկ թրեյնինգ-սեմինար՝ "Իզոթերապիա" թեմայով:
Թրեյնինգ-սեմինարի ընթացքում մենք հնարավորություն կունենանք.
— Ձեռք բերել վստահություն սեփական ուժերի նկատմամբ:
— Հեշտությամբ որոշումներ կայացնել:
— Մեկնաբանել մեր և ուրիշի վարքագիծը՝ հիմնվելով արտ-թերապիայի արդյունավետության և ոչ վերբալ հաղորդակցման վրա:
— Ձեռք բերել ինքնահասկացման, էմպատիայի, կոմունիկացիոն հմտություններ:
— Հասկանալ ինքներս մեզ և տալ մեզ անհանգստացնող մի շարք հարցերի պատասխաններ:
— Ազատվել կուտակված բացասական էներգիայից:
— Զարգացնել ստեղծագործ միտքն ու այն կիրառել մի շարք խնդիրներ լուծելու համար:
— Մոբիլիզացնել սեփական ստեղծագործ պոտենցիալը, զարգացնել և հարստացնել հոգեկան աշխարհը:
— Բարձրացնել մեր ինքնագնահատականը և բավարարվածության զգացում ունենալ
Հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 19-ին, ժամը՝ 13.00-ին կամ 18.30-ին:
Թրեյնինգ-սեմինարը խմբակային է, տևելու է 3 ժամ, արժեքը կազմում է 6000 դրամ (ներառյալ Արտ-Թերապիայի համար նախատեսած բոլոր պարագաները):
Թրեյնինգը վարելու է արհեստավարժ ԱՐՏ-ԹԵՐԱՊԵՎՏ, Արտ-Թերապիայի Արևելաուկրաինական ասոցիացիայի անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի Իրական անդամ "Մադաթյան" հոգեբանական կենտրոնի հոգեբան՝
Տաթև Նահապետի Նահապետյանը:
Սեմինարը տեղի է ունենալու "Մադաթյան" հոգեբանական կենտրոնում՝ Վաղարշ Վաղարշյան 26 հասցեում:
Խմբում տեղերը սահմանափակ են՝ կա միայն 8 տեղ:
Թրեեյնինգ-սեմինարին կկարողանան մասնակցել միայն նախապես գրանցված դիմորդները:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: