Հուշ-երեկո
Մասնակիցներ՝
Նարեկ Սահակյան, ջութակ
Լիլիթ Մինասյան, դաշնամուր
Հայարտ
Սիրելի՛ հայրենակիցներ, ս/թ-ի հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ, Նոյեմբերյանի զորամասի պաշտպանության շրջանում զոհված զինծառայողների հիշատակին։
Նախասրահում ցուցադրված կլինի Կողբի գեղարվեստի դպրոցի լավագույն աշխատանքները։ Տեղի կունենա համերգային ծրագիր, որին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար՝ Նարեկ Սահակյանը, «Հայարտ» լարային քառյակը և դաշնակահարուհի՝ Լիլիթ Մինասյանը։ Համերգին կհնչեն՝ Կոմիտասի, Բախի և Պիացցոլայի ստեղծագործություններից: Համերգային ծրագրի հիմնական նպատակը զոհվածների ընտանիքներին դրամական և նյութական աջակցություն ցուցաբերելն է։
Երեկոյի ընթացքում անդրադարձ կկատարվի բանակ-հասարակություն կապի անհրաժեշտությանն ու կարևորությանը։ Կցուցադրվի նաև տեսանյութ՝ նվիրված թշնամու գնդակից 10 զոհվածների հիշատակին։
Մարդասիրական այս քայլին կարող եք մասնակից լինել նաև Դուք՝ ներդնելով Ձեր լուման հայրենանպաստ այս գործում՝
«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Աետիս Վարոսյան» Բարեգործական հիմնադրամ, 1810006913760100 դրամային հաշվին։
Մուտքը ազատ է, սիրով սպասում ենք Ձեզ։