Սուրբ Սարգսի օրը՝ միանգամից երկու ֆիլմի պրեմիերա Loft-ում
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, LOFT-ը Ձեզ համար պատրաստել է յուրահատուկ միջոցառումների շարք:
Այդ շարքի մեջ ներառված է նաև «Աղի Սեր» թեմատիկ ու ռոմանտիկ կատակերգության պրեմիերան, որը կկայանա հունվարի 23-ին՝ 19:30-ին:
Տևողություն՝ 8 րոպե
Տարեթիվ՝ 2015
Սյուժե՝
Տղան, ով չի հավատում աղե բլիթի ավանդույթին, ուտում է մեկ հատ ընկերների հետ հանդիպման ժամանակ Սուրբ Սարգիսի տոնի օրը: Այն ինչ սկսում է կատարվել, փոխում է նրա ամբողջ կյանքը:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի հայկական արտադրության ևս մեկ կարճամետրաժ ֆիլմ, այս անգամ հոգեբանական թրիլլեր՝ «17 Ժամ» վերնագրով:
Տևողություն՝ 8 րոպե
Տարեթիվ՝ 2015թ
Սյուժե՝
Աղջիկն արթնանում է մի տեղ, ուր ամեն ինչ և՛ ծանոթ է, և՛ ամբողջովին անծանոթ: Ո՞ւմ կարող է նա վստահել և ո՞վ է իրականում իր կողքին:
Մուտքը՝ 1000 դրամ:
