Մարքեթինգ Մենեջմենթ
Թրեյնինգը նախատեսված է բիզնեսի մարքեթինգի կառավարմամբ զբաղվող անձանց համար։ Եթե Դուք գործի բերումով զբաղվում եք շուկայում բիզնեսի առաջխաղացմամբ, սակայն չունեք համապատասխան հիմնավոր կրթություն կամ գիտելիքներ, ապա այս թրեյնինգն անհրաժեշտ է Ձեզ։ Այս թրեյնինգի շնորհիվ Դուք ձեռք կբերեք հիմնավոր գիտելիքներ և հմտություններ՝ կազմակերպության մարքեթինգային ռազմավարության ստեղծման և իրականացման համար։
Դուք մասնավորապես կսովորեք
-Մարքեթինգային հետազատությունների կատարման տեխնոլոգիաները
-Սպառողների և շուկայի վերլուծության մեթոդները
-Նոր ապրանքատեսակների նախագծման և խթանման գործիքները
-Բրենդի ձևավորման և կառավարման ռազմավարությունները
-Իրացման ուղիների կառավարումը, վաճառքների խթանման և գովազդի գործիքները
Թրեյնինգի հիմնական թեմաներն են
-Մարքեթինգի ռազմավարության բաղադրիչները և մարքեթինգային կառավարման ուղղությունները
-Սպառողների հետ փոխհարաբերությունների հաստատումը և խորացումը զարգացող մարքեթինգի միջավայրի պայմաններում
-Մարքեթինգային մենեջմենտի վրա ազդող արտաքին միջավայրի ուժերը
-Մարքեթինգային հետազոտությունների կազմակերպումը
-Սպառողների վարքագծի վերլուծությունը
-Թիրախային մարքեթինգի կիրառման փուլերը
-Ապրանքների և ծառայությունների հիմնական դասակարգումը
-Առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականու և կազմի որոշումը
-Բրենդի ձևավորումն ու կառավարումը
-Նոր ապրանքատեսակների մշակումը և կյանքի տևողության ռազմավարությունը
-Գնային քաղաքականությունը
-Իրացման ուղիները և մատակարար օղակների կառավարումը
-Մանրածախ և մեծածախ վաճառքների կազմակերպում
-Ինտեգրացված մարքեթինգային հաղորդակցման ռազմավարությունը
-Գովազդ, վաճառքի խթանում և հասարակական հարաբերություններ
-Անձնավորված վաճառք և հասցեագրված մարքեթինգ
-E-կոմերցիա, Web-բիզնես և գլոբալ մարքեթինգ
Թրեյնինգը կմեկնարկվի փետրվարի 15-ից։ Թրեյնինգի ընդհանուր տևողությունը 1,5 ամիս է:
Հանդիպումները կազմակերպվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին, ժամը՝ 18:30-ին:
Թրեյնինգի արժեքը 51,750 ՀՀ դրամ է։
Թրեյնինգն անցկացնում է Լիանա Ավագյանը։
