Թեյ և խաղ
ԷՕՆ ի թեյի ակումբը հրավիրում է բոլորին վայելելու հիանալի չինական թեյեր,և միևնույն ժամանակ խաղալ մի հիանալի խաղ,որը կոչվում է՝ «Ես երբեք» :
Սա լավագույն խաղերից է հին ծանոթներին ավելի լավ ճանաչելու և նոր ծանոթություններ ձեռք բերելու համար:
Խաղի կանոնները հետևյալն են՝ նա ով սկսում է խաղը ասում է. «ես երբեք» ու հետո այն,ինչ երբեք չի արել:Ասենք՝ես երբեք անանաս չեմ կերել(խաղը միմիայն արդարության վրա է հիմնված): Եթե մնացած խաղացողները կերել են անանաս,ապա նրան մի խաղաքարտ են տալիս:Ու այդպես շարունակ: Խաղացողների խնդիրն է,ասել այնպիսի մի բան,որ իրենք երբեք չեն արել,բայց մյուս խաղացողներն արել են՝ հնրարավորինս շատ խաղաքարտ հավաքել համար:
Հաղթողը վերջում կարող է ընտրել այն թեյը,որը ցանկանում է խմել:
Թեյերը,քաղցրավենիքն ու մասնակցությունը` 2000 դրամ:
