Концерты
Vahagn Hayrapetyan Quartet
Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար, հայ ջազի կենդանի լեգենդ Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է ինչ ունի իր ուրույն տեղը Հայաստանի ջազի պատմության մեջ: Հայրապետյանը տրիոյի կազմով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել տարբեր միջազգային փառատոների և պատվով ներկայացրել հայ ջազարվեստը:
Դեկտեմբերի 27-ին, ժամը՝20:30-ին, Ուլիխանյան ջազ ակումբում դուք հնարավորություն ունեք լսել Վահագն Հայրապետյանի քառյակին:
Կազմը՝
Վահագն Հայրապետյան դաշնամուր
Սիմոն Դոլմազյան բաս
Հարություն Հարությունյան հարվածային գործիքներ
Տիգրան Հարությունյան շեփո
Entrance fee 4000AMD
