Ապահովագրական ծառայությունների վաճառքի մասնագետ
Հրավիրում ենք բոլոր նրանց ուշադրությունը, ում հետաքրքրում է նոր մասնագիտության ձեռք բերումն ու աշխատանքը։
Ներկայացնում ենք Ձեզ «Ապահովագրական ծառայությունների վաճառքի մասնագետ» թրեյնինգը։ Այն յուրահատուկ է նրանով, որ իր մեջ ներառում է
և՛ ապահովագրական գործի հիմունքները և՛ վաճառքի տեխնոլոգիաները։
Այս թրեյնինգն անցնելուց հետո Դուք կարող եք անմիջապես սկսել աշխատել ապահովագրական շուկայում։
Հունվարի 23-ին կազմակերպում ենք ճանաչողական առաջին հանդիպումը, որը հնարավորություն կտա ծանոթանալ թրեյնինգին և նրա բովանդակությանը։
Ու՞մ համար է այս թրեյնինգը․
-Այն մարդկանց, ովքեր ունեն հիմնական աշխատանք և կողքից հավելյալ եկամտի աղբյուր են փնտրում
-Այն մարդկանց, ովքեր փնտրում են կես դրույքով կամ ազատ գրաֆիկով աշխատանք
-Այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց փորձել վաճառքի ոլորտում
-Նրանց համար, ովքեր միտք ունեն մտնել ապահովագրական շուկա և այստեղ մեծ փողեր աշխատել
Թրեյնինգին մասնակցելու համար չկան նախապայմաններ։ Դուք կարող եք մասնակցել այս թրեյնինգին և հաջողությամբ աշխատել այս ոլորտում, նույնիսկ եթե․
-Չունեք համապատասխան կրթություն
-Չունեք բարձրագույն կրթություն
-Չունեք նախկին աշխատանքային փորձ
Այս մասնագիտության համար չկան տարիքային սահմանափակումներ։ Մենք մեր պրակտիկայում տեսել ենք և՛ թոշակառու ապահովագրական գործակալների, և՛ տնային տնտեսուհիների, և՛ ուսանողների։
Թրեյնինգը վարելու է Հայկ Մելքոնյանն, ով ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում,
որից 5-ը՝ ապահովագրության ոլորտում։
