LOFT out. Բարեկենդանը Սաղմոսավանքում
Փետրվարի 7-ին Armhikingclub-ի հետ գնում ենք արշավ:
Ուղղությունը՝ դեպի Արագածոտնի մարզ: Արշավի ընթացքում այցելելու ենք Սաղմոսավանք /13-րդ դար/, ներկա ենք գտնվելու առավոտյան ժամերգության /պատարագի/ նվիրված նաև Բարեկենդանի տոնին, հիանալու ենք Սաղմոսավանքից դեպի Քասախ գետի կիրճ բացվող աննկարագրելի տեսարաններով, ծանոթանալու ենք վանքի պատմությանը:
Օհանավան գյուղում կտեսնենք, թե ինչպես է կատարվում լավաշի թխման գործընթացը /գյուղական տուն, հատուկ լավաշի թխման թոնիրներ/, կհամտեսենք նոր թխված լավաշը: Այնուհետև կայցելենք Հովհաննավանք /5-13-րդ դարեր/, կծանոթանանք վանքի պատմությանը:
Հաջորդ տեսարժան վայրը կլինի Ուշիի հնավայրը, որը գտնվում է համանուն գյուղի մոտակայքում:
Եղանակային բարենպաստ պայմանների և ցանկության դեպքում Ուշիի հնավայրից հետո կարող ենք այցելել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան.
• ուսապարկ,
• մեկ օրվա սնունդ և ջուր
• ձմեռային գլխարկ, ձեռնոց, տաք հագուստ
• հարմար և դիմացկուն կոշիկներ
Արշավի արժեքը 1 մասնակցի հաշվարկով կկազմի 3000 դրամ:
