Концерты
FairWind "Havsar, Zgast & Rock'n Roll"
Հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրը, ժամը 21:00 տեղի կունենա Ուլիխանյան ակումբի էպիկ վերաբացումը և մեր նոր "Havsar, Zgast & Rock'n Roll" համերգը: Մուտքը այս անգամ կլինի հրավիրատոմսերով, իսկ հրավիրատոմսերը հասանելի կլինեն բոլոր լավ ու դրական մարդկանց: Հրավիրատոմս ունենալու համար այցելե՛ք Ուլիխանյան ակումբ, կամ կապվեք FairWind-ի անդամների հետ:
Ուլիխանյանը արդեն երկար տարիներ հանդիսանում է հայ երաժիշտների ու երաժշտասերների ամենասիրված վայրերից մեկը: Այս անգամ էլ ակումբը վերաբացվել է լրիվ նոր ու փախած ֆորմատով, այժմ դուք հնարավորություն կունենաք լսել ամենալավ երաժիշտներին վճարելով մուտքի համար ու ներսում խանութից /իսկական խանութից, իսկական խանութի գներով/ գնել ալկոհոլ ու Ձեր ընկերների հետ շշերով գինարբուք կազմակերպել:
