ՄՌ Կառավարում
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետն անհրաժեշտություն է դառնում զարգացման ճանապարհին գտնվող ցանկացած բիզնեսի համար։ ՄՌ կառավարումն անչափ հետաքրքիր և դինամիկ զարգացող մասնագիտություն է, որի պահանջարկի աճի հետ մեկտեղ աճում են նաև մասնագետի հանդեպ պահանջները։ Եթե ցանկանում եք դառնալ պրոֆեսիոնալ այս ոլորտում, ապա այս թրեյնինգը Ձեզ համար է։
Թրեյնինգը Ձեզ համար է, եթե Դուք
- Սկսնակ ՄՌ մասնագետ եք
- Արդեն որոշակի փորձ ունեցող ՄՌ մասնագետ եք
- Նպատակ ունեք մասնագիտանալու և աշխատելու ՄՌ ոլորտում
Այս թրեյնինգից հետո
- Դուք կտիրապետեք ՄՌ կառավարման բոլոր հիմնական գործիքներին և մեթոդներին
- Ամբողջական պատկերացում կկազմեք ՄՌ կառավարման մասին
- Կկարողանաք ինքնուրույն մշակել և իրականացնել ՄՌ կառավարման գործառույթները
Թրեյնինգի հակիրճ բովանդակությունը
Աշխատանքային օրենսդրություն
1․Key-օրենքներ,աշխատանքային պայմանագրերի կազմում
Հավաքագրում
2․Պրոֆեսիոգրամմա (պսիխոգրամմա), թեկնածուի որոնման ստրատեգիաներ
3․Ռեզումեների short list,հարցազրույցների անցկացում
4․Թեկնածուի գնահատում,հավաքագրման պահանջներ և սկզբունքներ
Թիմակառուցում, ադապտացիա և մոտիվացիա
5․Թիմային աշխատանքի ընդհանուր սկզբունքներ, ադապտացիայի կազմակերպում
6․Մոտիվացիայի էությունը, նյութական և ոչ նյութական մոտիվացիա
Անձնակազմի գնահատում, ուսուցում
7․Գնահատման էությունը, ատեստացիաների կազմակերպում
8․Գնահատման մեթոդներ, անձնակազմի զարգացում և ուսուցում
Կորպորատիվ մշակույթ
9․Կորպորատիվ մշակույթի ամրապնդման տեխնիկաներ, ներքին հաղորդակցման կազմակերպում
Աշխատանք հեռացող աշխատակցի հետ
10․Exit-interview-ների կազմակերպում
Ամփոփում
11․Ընդհանուր ամփոփում, թրեյնինգի գնահատում մասնակիցների կողմից
Հավելյալ թեմաներ
12․Headhunting-ի տեխնիկան, առանձնահատկությունները
13․Աշխատանքային կոնֆլիկտների էությունն ու կառավարումը
Թրեյնինգը կմենարկի ապրիլի 4-ից, շաբաթական 2 անգամ հանդիպում, 3 ժամ տևողությամբ։ Ընդհանուր տևողությունը 5 շաբաթ է։ Մեկ խմբում մասնակիցների առավելագույն քանակը 10 հոգի է։ Դա թույլ է տալիս ապահովել յուրաքանչյուր մասնակցի առավելագույն ներգրավվածությունը և թրեյնինգի արդյունավետությունը։
Թրեյնինգի արժեքը սկսվում է 75․900 ՀՀ դրամից։
Թրեյնինգն անցկացնում է բիզնես թրեյներ, ՄՌ կառավարման մասնագետ և հոգեբան Անի Մարգարյանը։ Այս թրեյնինգը հանդիսանում է թրեյների՝ հոգեբանության և կառավարման բնագավառում տեսական գիտելիքների, ինչպես նաև ՄՌ կառավարման բաժնի ղեկավարի և այլ ղեկավար պաշտոնների պրակտիկ փորձի համադրությունը։
