HRMS՝ Աշխատանքի կառավարման համակարգ. MerSoft-ը Loft-ում
Փետրվարի 10-ին Լոֆթ HR ակումբում հանդիպում են ARGE, Goldsgym, Areximbank, Gafeschian, Megafood, Yerevan City և էլի շատ ընկերությունների HR ղեկավարները և «Մեր Սոֆթ» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանը:
Մարդկային ռեսուրսների ոլորտը գնալով է՛լ ավելի հիմնաքարային առաջընթացներ է ունենում Հայաստանում: Սակայն առաջընթացին զուգահեռ ակտուալ են դառնում նաև խնդիրները և դրանց հարթման անհրաժեշտությունը:
Վստահ ենք՝ բախվել եք հետևյալ խնդիրներին՝
• տեխնիկական խնդիրներ մի շարք տարբեր ֆորմատի ֆայլերի արխիվացման և տվյալների բազայի պահպանման հետ (օրինակ ռեզյումեների ահռելի բազան)
• փաստաթղթաշրջանառության շարժին
• աշխատակիցների գնահատում ՝ մեխանիզմի բացակայության պատճառով
• ամսվա վերջում աշխատավարձերի հաշվարկման սխալներ
Այս շարքը կարելի է երկար շարունակել:
2008 թվականին հիմնադրվել է «Մեր Սոֆթ» ծրագրային ապահովում ստեղծող ընկերությունը: Կրեատիվ և աշխատասեր մարդկանց թիմ, ովքեր կարողանում են բարդ խնդիրներին տալ պարզագույն լուծումներ:
Նրանք կարողացել են ստեղծել HRMS՝ Աշխատանքի կառավարման համակարգ, որը գտել է վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծումներ: Համակարգն արդեն օգտագործում են ARGE, Goldsgym, Areximbank, Yerevan City և մի շարք այլ ընկություններ:
Mer Soft LLC-ի աշխատակիցները կներկայացնեն, թե ինչպես է աշխատում ծրագիրը և ինչ հաջող ելքեր է առաջարկում:
HRMS-ը մի առավելություն էլ ունի. ի տարբերություն եվրոպական կամ ամերիկյան նմանատիպ ծրագրերի, այն ստեղծվել է հենց Հայաստանին բնորոշ Մարդկային ռեսուրսների խնդիրների օպտիպալացման համար: Մինչ ծրագիրը գրելը, «Մեր Սոֆթ»-ը բավական երկար ժամանակ ուսումնասիրել և խորհրդակցել է ՄՌ մասնագետների հետ, որպեսզի ստանա իդեալական պրոդուկտ՝ ուղղված աշխատանքն արդյունավետ դարձնելուն:
Ուրեմն հանդիպում ենք փետրվարի 10-ին` ժամը 19:00-ին:
Սիրով սպասում ենք բոլոր ընկերությունների ՄՌ մասնագետներին:
Մուտքը՝ 1000 դրամ:
