Другое
Վաչե Շարաֆյան. Վարպետաց դաս
Նարեկացի արվեստի միությունում , փետրվարի 2-ին, ժամը 14:00-ին, տեղի կունենա վարպետաց դաս կոմպոզիտոր, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Վաչե Շարաֆյանի հետ: Նախաձեռնողն է Հայաստանի Կոմպոզիտորների Միության Երիտասարդական մասնաճյուղը:
Վարպետաց դասը ուղղված է երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում երաժշտական կոմպոզիցիայի ասպարեզում:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն հայ երիտասարդ կոմպոզիտորների կամերային-գործիքային ստեղծագործություններ:
Մուտքն ազատ է:
