Պատմություններ ճանապարհից: Երկու Կորեաների միջև
Կորեա: Այսօր սա միակ երկիրն է, որ պաշտոնապես բաժանված է երկու բոլորովին առանձին պետությունների: Իսկ ի՞նչ գիտենք դրանց մասին: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ չենք ընկել լրատվամիջոցների պարտադրած մեր ընկալումների, նախապաշարումների և կարծրատիպերի ծուղակը: Փետրվարի 3-ին հնարավորություն կունենաք մոտիկից ծանոթանալու երկու երկրներին, հասկանալու մարդկանց ապրելակերպը, զգալու գեղեցկությունը և յուրահատկությունը, որ առաջին հայացքից աննկատ է մնում:
Զրույցը վարելու է Սիմոնան՝ Ռուսաստանից ժամանած «Դեպի Հայք»-ի կամավոր, ով ապրել է Հարավային Կորեայում և երեք անգամ այցելել Հյուսիսային Կորեա: Նա կպատմի երկու երկրներում իր հրաշալի փորձառության և լեզուն սովորելու մասին, կներկայացնի լուսանկարներ և տեսանյութեր, նույնիսկ փոքրիկ մրցույթ կանցկացնի Հյուսիսային Կորեայից բերված հուշանվեր հաղթելու համար:
Մուտքը՝ 1000 դր (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)