Փախիր կամ Ամուսնացիր
Գլխավոր դերերում`
Մկրտիչ Արզումանյան,
Իվետա Մուկուչյան
Ռեժիսոր`
Հայկ Կբեյան
Սցենարի հեղինակ`
Աշոտ Աբրահամյան
Մոնտաժ`
Ռազ Մարգարյան
Օպերատոր`
Արթուր Ուստյան
Պրոդյուսերներ`
Տիգրան Համբարձումյան,
Մկրտիչ Արզումանյան
Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսիստի՝ Աղասիկի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» («Ракета»), որն անչափ սիրված է զբոսաշրջիկների կողմից: Այն նախագծվել և պատրաստվել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր է: Սակայն, մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենայի մեջ է նստում հարսնացուի զգեստով Սաթենիկը, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից… Արկածային իրավիճակներ, լարված սյուժե, անկրկնելի հումոր և անսահման ռոմանտիկ խաղ Մկո-Իվետա զույգի կողմից: