Եռամոգական մրցաշար
Հավերժ փառք. Ահա թե ինչ է սպասում Եռամոգերի մրցաշարի հաղթող Էօնցիներին:
Այս կիրակի հրավիրում ենք փորձարկելու ձեր ուժն ու գիտելիքները ԷՕՆի սեփական Եռամոգական մրցաշարում: Գալուն պես դուք կբաժանվեք ըստ Հոգվարթսյան տների. եթե քաջ եք՝ ապա՝ Գրիֆինդոր, բարեսի՞րտ եք՝ Հաֆլփաֆ, սրամիտ՝ Ռեյվընքլոու, չարագործ՝ Սլիզերին:
Այնուհետև դուք կկատարեք մի շարք առաջադրանքներ՝ ձեր Տան համապատասխան: Առաջին մրցույթը կստուգի թիմերի՝ Հարի-Փոթերյան տիեզերքի վերաբերյալ գիտելիքը:
Երկրորդը՝ թնդանոթի ձայնով կմեկնարկի զիբիլչիների որսը Երևանի կենտրոնում (որի ընթացքում դուք կգտնեք մի շարք հուշումներ): Ամենաստեղծագործ և հումորային պատասխանները կգնահատվեն ըստ արժանվույն:
Մրցաշարի ավարտին կթագադրենք մրցաշարի չեմպիոններին և տորթով թեյ կխմենք:
Խնդրում ենք բերել հեռախոս կամ տեսախցիկ՝ ձեր որսի արդյունքները տեսագրելու համար:
Մասնակցության արժեքն է՝ 1500, ներառյալ հյուրասիրությունը:
