Ոսկե բանալին
Բեմադրող ռեժիսոր՝
Իշխան Ղարիբյան
Երաժշտական ձևավորումը`
Իշխան Ղարիբյան
Նկարչական ձևավորումը`
Նարեկ Քեշիշյան
Պարերը`
Նաիրա Հովհաննիսյան
Դերակատարներ՝ Բուրատինո`
Է. Կիրակոսյան, Հայր Կարլո` ՀՀ վաստ. արտիստ
Ա. Շահվերդյան, Կարաբաս`
Ս. Օհանյան, Տորտիլա`
Մ. Նազարյան, Պիերո`
Ն. Բաղդասարյան, Դուրեմար`
Ա․ Միրիջանյան, Աղվես Ալիսա`
Ա. Բայաթյան, Կատու Բազիլիո`
Ա. Ալեքսանյան, Առլեկին և շուն ոստիկան`
Կ. Կոզմանով
Թատրոնի գեղարվեստական ղեկավար`
Դավիթ Հարությունյան
Ալեքսեյ Տոլստոյը ռուսերեն վերապատմել է իտալացի հեքիաթասաց Կառլո Կոլլոդիի «Պինոքիո» հանրահայտ հեքիաթը, որտեղ Պինոքիոյին դարձրել է Բուրատինո և նրան օժտել բնավորության այլ գծերով: Կառլո հայրիկը Բուրատինոյին պատրաստել է սովորական փայտի կտորից, որի վրա նախ փորել է մազերը, ճակատը, աչքերը, բերանը, իսկ ամենավերջում՝ քիթը: Հանկարծ այդ սովորական քիթն սկսել է ձգվել, աճել և այնքան է երկարել ու սրվել, որ Կառլոն զարմացել է ու որոշել քիթը փոքրացնել: Բայց ինչքան քերել ու կտրել է քիթը, այնքան այն երկարել է: Այդպես էլ Բուրատինոյի քիթը մնաց երկար, հետաքրքրասեր ու սուր:
Կառլոն նոր էր պատրաստել մարդուկին, որը, դեռևս անավարտ, սկսել է դրսևորել իր չարաճճի ու անհանգիստ բնավորությունը: Բուրատինոն այնքան անկարգ ու կամակոր էր, որ Կառլո հայրիկը շատ էր վախենում ու անհանգստանում նրա համար: Բուրատինոն այնպիսի արկածների մեջ է ընկնում, որոնց մասին իտալական հեքիաթում չկա: Օրինակ` հանդիպում է Աղվես Ալիսային եւ Բազիլիո Կատվին... Նա ձեռք է բերում հավատարիմ ու լավ ընկերներ, ովքեր դժվար պահերին միշտ նրա կողքին են:Բուրատինոն օժտված է լավագույն հատկանիշներով` խիզախությամբ, ընկերասիրությամբ, անձնազոհությամբ և հավատարմությամբ:Ինչպես գրեթե բոլոր հեքիաթներում, այստեղ էլ հաղթանակում են բարին ու ազնիվը, իսկ չար ու դաժան Կարաբաս Բարաբասը, որ տանջում ու շահագործում էր տիկնիկներին, պատժվում է:
Առաջին ներկայացումը կայացել է 2012թ. ապրիլի 26 -ին:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Մաշայի և արջի արկածները
Большой концертный зал имени Арама Хачатряна
Տոմսերի արժեքը ՝ 1000, 1500, 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ
Սե լա վի
Театр «Богема» (здание Союза писателей)
Տոմսերի արժեքը՝ 1500, 2000, 2500, 3000, 3500, 4000 դրամ:
Սիրով ապագայից կամ Mea Culpa 2
Ереванский русский драматический театр имени Ко...
«Սիրով ապագայից կամ MEA CULPA 2 », տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում: Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000, 5000 դրամ: