Концерты
Տյառնընդառաջ
«Մամուլյան և ընկերներ» գինետունը սիրով հրավիրում է փետրվարի 13-ին Տյառնընդառաջը տոնել միասին:
Միջոցառումը կսկսենք 16:00-ին գինու համտեսմամբ՝ սոմելեի ներկայությամբ, իսկ 20:00-ին մեզ կմիանան ազգագրական երգի սիված կատարողներ Ռուբեն Սասունցին և Գոհար Հովհաննիսյանը: Երկոն կվարի դերասան-հանդիսավար Դավիթ Հակոբյանը:
Կհյուրասիրվեն հայկական ազգային տոնածիսական ուտեստներ՝ քաշիկա, կորկոտ, փուռնիկ, կոլոնդրակ, հալվա և ղափամա` վերջինս անձամբ Սեդրակ Մամուլյանի մատուցմամբ:
Սպասվում են այլ հաճելի անակնկալներ:
Մուտքավճարը 5000 դրամ է:
Զգացեք ժողովրդական ավանդույթի ջերմությունը:
