«Մեծ Պահքի Ոսկե Շղթա»
Սկսվել է Մեծ Պահքը՝ Առաքելական եկեղեցու ամենալուսավոր շրջաններից մեկը։
Նրա սկիզբը ազդարարվեց փետրվարի 7–ին՝ Բուն Բարեկենդանի տոնով։
Նարեկացի Արվեստի Միությունը առաջարկում է միանալ իրեն և փետրվարի 17-ին` ժամը 19-ին, ուրախ և հիշարժան նշել այս լուսավոր հոգևոր տոնը։
Ո՞րն է Բարեկենդանի, Մեծ Պահքի և Սուրբ Հարության տոների խորհուրդը, ինչպե՞ս են նախապատրաստվել դրանց, ի՞նչ ավանդույթներ կան, ի՞նչ ուտեստներ են պատրաստել և այլն… Այս ամենի մասին և դեռ ավելին կպատմեն Տեր Արնակ քահանա Հարությունյանը, ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը («Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպություն) և թատերականացված երգ ու պարով երեկոն կգեղեցկացնի «Ոստան» ավանդական երգի–պարի համույթը։
Նարեկացի Արվեստի Միությունը սիրով տեղեկացնում է, որ շարունակում է Մեծ Պահքի իր միջոցառումները:
Մինչև Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 15:30–ին, կհանդիպենք ՝ ունկնդրելու պահքի ընթացիկ շաբաթվա խորհուրդը, ինչպես նաև մասնակցելու հաճելի ստեղծագործական աշխատանքների։
Առաջին պարապմունքը կվարի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը («Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպություն), որն արդեն տասնյակ տարիներ ուսումնասիրում է հին հայկական ձեռագործ արվեստները։
Կպատրաստվեն հայկական ծիսական առարկաներ, զատկական զարդարանքներ։
Ուրեմն սպասում ենք ձեզ Նարեկացի Արվեստի Միությունում:
Մուտքն ազատ է:
