Վարպետության դաս. Երևակայի՛ր անհնարինը
Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասերներ,
Ուրախ ենք հրավիրել ձեզ փետրվարի 18-ին կայանալիք Կլաաս Վերպլանկի վարպետության դասին:
Պատմասացության հրաշքը սկսվում է այն պահից, երբ գտնում ես կապը մակերեսայինի և էականի միջև և փոխակերպում «սովորականը» նոր, հրապուրիչ, բազմաշերտ իրականության, ուր չկա ոչինչ անհնար:
«Իմ ոճը իմ նկարելու եղանակը չէ, այլ իմ մտածելակերպը»,- ասում է հանրաճանաչ նկարազարդող և հեղինակ Կլաաս Վերպլանկը:
Վարպետության դասի ընթացքում նա կբացահայտի առօրեականի հետևում թաքնված խորհրդավոր աշխարհը, կսովորեցնի մտածել և նկարել գլխիվայր, թարս և լուսանցքից դուրս:
Ծրագիր`
1.Խորաթափանցություն
Կերպարանափոխություն և վիզուալ պատկերացում ապակոնտեքստացված, մեկուսացված և ապատեղայնացված առարկաների միջոցով:
2.Լույսի կայսրություն
Պարադոքսի հիման վրա կարճ պատմվածքի (պատկերապատման) մշակում: Թեման՝ սովորական անհանգիստ օր:
Մուտքը՝ 3000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
