Другое
Global education fair 2016
«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը ուրախ է հայտարարել «Global Education Fair 2016» միջոցառման մասին, որը տեղի կունենա ապրիլի 9-ին` ժամը 15:00-ից մինչև 19:30 Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի` Պիկասսո սրահում: Ապրիլի 10-ին ցանկացողների համար կանցկացվի անհատական կոնսուլտացիա և ընդունելություն:
Ծանոթացե'ք արտերկրում միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններին, տեղեկացե'ք կրթաթոշակների տրամադրման և ամառային դպրոցների մասին: Դուք կստանաք խորհրդատվություն անմիջապես ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից:
Մասնակից ուսումնական հաստատություններ.
Laureat Hospitality Education
INTO University Partnerships
University of Social Sciences and Humanities
Изображения
