«Խնձորապուրը» կենդանացնում ենք բնական ծեփոնով
Ջերմ ձեռքեր ունի իմ պապան, նրա մատներն ունեն խնձորապուրի համ…
Փետրվարի 14-ին`կիրակի, ժամը` 12:00-ին, ՏաՏան հրավիրում է 4-10 տարեկան երեխաներին կենդանացնելու Կլաաս Վերպլանկի «Խնձորապուրը» պատմվածքը, ինչի համար մենք ամեն ինչ կապահովենք:
Անցած տարեվերջին «Խնձորապուրը» պատմվածքը բավական լայն արձագանք ստացավ. Եթե հասցրել եք ձեռք բերել գիրքը, ուրեմն մեկ անգամ էլ թերթեք, որ լավ տպավորվեք, իսկ եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ, ապա սա լավ առիթ է: Օրակարգը հետեւյալն է`
- կարդում ենք,
- մի փոքր քննարկում,
- շաաատ խնձոր ուտում,
- ընտրում գրքի` մեզ առավել դուր եկած «տեսարանը»,
- մատիկներով մտնում բնական ծեփոնի մեջ,
- գործի դնում երեւակայությունն ու ծեփում,
- մեր պատրաստածը գեղեցիկ տեղավորում ու տուն տանում :)
Մասնակցել կարող են 4-10 տարեկան երեխաները, մեկ երեխայի մուտքը` 2000դրամ: Ցանկության դեպքում ծնողները կարող են ներկա գտնվել եւ հետեւել մեր ստեղծագործական աշխատանքին: Քանի որ մեր սրահը սահմանափակ տեղեր ունի, նախնական գրանցումը պարտադիր է:
Իմ պապան մեղմ է եւ ուժեղ, նա ցնցուղի տակ երգում է մամայիս պես…
