Другое
Որտեղի՞ց գտնել բիզնես գաղափար
Այս անգամ Մերգելյան ակումբում կխոսենք բիզնես գաղափարների մասին։ Ակումբի հյուրը «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Գրիգոր Առաքելյանն է։
Հանդիպման ընթացքում կխոսենք հետևյալ հարցերի շուրջ՝
Բիզնես գաղափարի սկզբնաղբյուրը,
Տաղանդից դեպի բիզնես ուղին,
Ձեր ունակությունների կիրառությունը բիզնեսում,
Ինչպե՞ս ընտրել բիզնես սկսելու ճիշտ ժամանակը:
Մասնակցելու համար նախապես գրանցվեք:
