«Գորքի այբուբեն» դասընթաց
2016 թ. մարտի 10-ից մեր Կենտրոնում մեկնարկում է «Հանդիպում էթնիկ մշակույթի հետ» կրթական ծրագրերի շարքը: Ձեզ սպասվում է ինտերակտիվ դասընթացների մի ամբողջ շարք: :)
Կրթական ծրագրերի նպատակը ժողովրդական արվեստի ավանդույթների փոխանցումն է գալիք սերունդներին, ինչպես նաև՝ ազգային մշակութային արժեքների վերստեղծումը:
Սկսում ենք «Գորգի այբուբեն» գորգագործության դասընթացով: Դասընթացն իրականացվելու է մեր Կենտրոնում (Աբովյան 64, Աբովյան պուրակ) ժողովրդական վարպետ Սյուզաննա Ավետիսյանի կողմից: Մասնակիցներն այս դասընթացի օգնությամբ կծանոթանան գորգագործական մշակույթի գաղտնիքներին, գորգի գունային ու զարդանախշային հորինվածքին, ապա հմուտ մասնագետի օգնությամբ կփորձեն ինքնուրույն ստեղծել ձեռագործ գորգի նմուշներ:
Կենտրոնը, կարևորելոով գորգարվեստի յուրահատուկ դերը մեր էթնիկ մշակույթի համակարգում, ինչպես նաև երիտասարդների շրջանում ակտիվ հետաքրքրությունը դեպի այդ մշակույթը, նախաձեռնեց «Գորգի այբուբեն» կրթական ծրագիրը:
Շտապեք գրանցվել, տեղերը սամանափակ են, արդյունավետության նպատակով յուրաքանչյուր խումբ ընգրկելու է առավելագույնը 4 անձ:
Ի ԴԵՊ՝
Գործում է նաև աբոնեմենտային ճկուն համակարգ. այն հնարավորություն է ընձեռում մասնակցել դասընթացներին զեղչային նկատելի առավելությամբ:
Մասնակիցներին Կենտրոնի կողմից տրվելու են հավաստագրեր:
Տեղեկատվություն դասընթացի վերաբերյալ.
•Դասընթացի տևողությունը՝ 4 ամիս
•Դասաժամեր՝ շաբաթական 1 օր
•Դասաժամի տևողությունը՝ 2 ժամ
•Խմբի մասնակիցների թիվը՝ առավելագույնը 4 անձ
