Մարտի 8-ը նշե՛ք Արևմտյան Հայաստանում
Տեսե՛ք փառահեղ Անին և Կարսը, հրաշալի Վանա լիճն ու Աղթամարը, հպարտ Սիփանն ու Թոնդրակը, հսկա Արարատը՝ հակառակ կողմից, Բերկրիի ջրվեժը, Մհերի դուռը, աննման վանա կատուն, համտեսեք կարսի խորովածը Կարսում, իսկ վանա տառեխը՝ Աղթամարում:
Օր 1. Մայրաքաղաք Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Առաքելոց, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, պարիսպներ, փողոցներ և այլն,
Օր 2. Վանա լիճ և քաղաք, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի բերդ, Մհերի դուռ, Բերկրիի ջրվեժ,
Օր 3. Կարս քաղաք, Վարդանի կամուրջ, Չարենցի տուն, Սբ. Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, վերադարձ Երևան:
Արժեքը 78’000 դրամ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ կանանց եւ աղջիկներին 15% ԶԵՂՉ։
Փաթեթը ներառում է երկու անգամյա սնունդ , գիշերակաց բարձրակարգ հյուրանոցում , տրանսպորտ , գիդ-ուղեկցորդի ծառայություն ։
-----------------------Էքսկուրսիոն Ծրագիր -----------------
ՕՐ 1
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կճանապարհվենք դեպի Անի: Աառասպելական Անին 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հզոր մայրաքաղաքն էր, որն անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Շրջելով Անիում` կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, շքեղ տաճարներ. Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից դուրս գալով` կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր կամ Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 2
Առավոտյան կուղեւորվենք դեպի Վան: Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականից Սուրբ Խաչի օրը այստեղ Պատարագ է մատուցվում` մեկ դար անց Արեւմտյան Հայաստանում: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի “Վանա տառեխը”, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երեւանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Վանից Իգդիր վերադարձի ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակաց հյուրանոցում:
ՕՐ 3
Առավոտյան կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:
