Երեխաներ 2.0 կամ 5 «դաս» ցանցերի մասին
Երեխաներն էլ կարող են ինտերնետն օգտագործել արդյունավետ, պարզապես պետք է մի փոքր հմտանալ այդ գործում. ՏաՏան ընձեռում է այդ հնարավորությունը նոր ծրագրով` Երեխաներ 2.0 կամ 5 «դաս» ցանցերի մասին:
Ինչը, որտեղ, ինչպես, ինչու եւ նմանատիպ բոլոր հարցերը ինտերնետի ու դրան առնչվող թեմաների մասին խոսելու ենք, փորձենք, հիշենք ու սկսենք օգտագործել` փոխարինելով անիմաստ խաղերին:
Ծրագիրը կազմված է 5 հանդիպումից, որոնց թեմաները ընտրվել են` հաշվի առնելով մի կողմից երեխաների հետաքրքրությունները, իսկ մյուս կողմից լավ գիտակցելով նրանց թուլությունները: Մի խոսքով առաջարկում ենք բարձրացնել Ձեր երեխայի ցանցային գրագիտությունը. եթե ունի որոշ հմտություններ, դրանք միայն կհաստատվեն ու կհարստանան, իսկ չունենալու դեպքում, իհարկե ի հայտ կգան: Ծնողների համար մեր ընտրած թեմաները վերնագրել ու մի փոքր մանրամասնել ենք:
1.Վեբ 2.0 կամ ինչ է կատարվում վիրտուալ աշխարհում,
2.Google-ը` որպես «որոնող հսկա» կամ ինչպես օհտագործել աճող հնարավորությունները ինտերնետում,
3.Արդյունավետ հաղորդակցություն ցանցերում կամ ինչ կարելի է սովորել ցանցերում,
4.Տեսաձայնային առցանց շտեմարաններ կամ ինչպես ստեղծել ու գտնել մեր ուզածը առցանց հարթակներում,
5.Տեքստ, պատկեր, հաղորդակցություն կամ ինչպե՞ս ցանցերը ծառայեցնել նաեւ երեխաների շահերին :)
Հանդիպումները նախատեսված են զբաղված երեխաների ամենաազատ օրը` կիրակի, ժամը` 14:00-16:00, 5 հանդիպում` սկսած փետրվարի 28-ից մինչեւ մարտի 27-ը: Յուրաքանչյուր հանդիպումից հետո երեխաները կստանան այդ թեմայով հանձնարարություն, որպեսզի վստահորեն ամրապնդեն իրենց ստացած տեղեկատվությունը: Այս պատճառով խորհուրդ ենք տալիս մասնակցել բոլոր 5 դասերին, թեւ հնարավորություն ունեք միանալ նաեւ առանձին հանդիպումների: Ըստ այդմ` 5 դասի արժեքը սահմանված է 8000դրամ, իսկ առանձին դասերի արժեքը` 2500դրամ: Ծրագրին կարող են մասնակցել 6-12 տարեկան երեխաները: Տեղերը սահմանափակ են, գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 26-ն է, կարող եք զանգահարել մեզ:
Մեր հասցեն` Բուզանդի 43, Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
