Գովազդային նախագիծ. «Խորհուրդ են տալիս հայտնիները»
Փետրվարի 20-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը «Լոֆթ»-ում կպատմի Հայաստանի ամենահայտնի գովազդային նախագծերից մեկի՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնության կազմակերպման, Հայաստանում մշակութային նախաձեռնությունների ստեղծման, իրականացման ու իրացման մասին։
Մուտքավճար՝ 1000 դրամ:
«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը գրականության տարածմանն ու գիրք ընթերցող կապի ամրապնդմանն ուղղված բացառիկ նախաձեռնություն է, որտեղ գրքի տարածման գաղափարի շուրջ համախմբվել են ընթերցողներն ու երկրի տարբեր բնագավառների ամենահեղինակավոր անձինք։ Նախագծի նպատակն է ընթերցողին ծանոթացնել վերջին շրջանում հայկական հրատարակչությունների կողմից տպագրված այն գրքերը, որոնք ընդգրկվել են աշխարահռչակ Newsweek ամսագրի աշխարհի բոլոր ժամանակների լավագույն 100 գրքերի ցանկում։ Նախագծի շրջանակում երկրի տարբեր բնագավառների 5 ամենահայտնի և ընթերցասեր ներկայացուցիչները լուսանկարահանվում են իրենց կողմից նախորոք ընտրված գրքի հետ, լուսանկարը դառնում է պաստառ, որը ներառում է գրքի անոտացիան, հատված գրքից և գրքի քննարկման կոորդինատները։ Պաստառները փակցվում են Երևանի փողոցներում, կանգառներում, կրթական և մշակությաին օջախներում, Մետրոպոլիտենի կայարաններում և հրապարակվում հայկական տպագիր և օնլայն մամուլում։
