Գիրք նվիրելու օրը «Բյուրոկրատում»
Այդ օրը «Բյուրոկրատում» դպրոցականները հանդիպելու են գրող Վահե Արսենի հետ: Նույն օրը գիրք-նվեր է հանձնվելու գրախանութի ֆեյսբուքյան էջում գործող նախագծի ամենաշատ հավանություն ստացած մասնակցին, շախմատի դպրոցի սաներին, մոտ 200 գիրք նվիրվելու է սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցի գրադարանին:
Գրախանութում առանձնացված են լինելու գրքեր, որոնք այցելուները կարող են նվեր վերցնել:
Այդ օրը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է. գրախանութ այցելած յուրաքանչյուր երեխա կստանա նվեր Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» աուդիոգրքերից:
Գրախանութի այցելուներն ու գնորդները կարող են միմյանց նվիրել իրենց հետ բերած գրքեր:
Գիրք նվիրելու այդ հիանալի օրվա առթիվ գրախանութը իրականացնելու է ևս մեկ ակցիա` 10% զեղչ ողջ տեսականու համար (բացի հայկական հրատարակության գրքերից): 10% զեղչը գործելու է 2 օր` փետրվարի 18-ին ` տոնից մեկ օր առաջ` գնումներ կատարելու համար և բուն տոնի օրը` փետրվարի 19-ին:
Հրավիրում ենք «Բյուրոկրատ»` միասին նշելու այդ ֆանտաստիկ տոնը:
