Выставка
«Ես Եղիսեն եմ» | "I am Yeghise"
Փոքրիկ նկարիչ Եղիսեն իր հասակակիցներից տարբերվում է յուրօրինակ աշխարհընկալումով:
12- ամյա շնորհալի պատանու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի կունենա Նարեկացի Արվեստի Միությունում փետրվարի 29 –ին՝ ժամը 19:00-ին:
Եղիսեն նկարել է դեռ վաղ մանկուց և միայն դիմանկարներ, հատկապես իր սիրելի արվեստագետներին։
Չստանալով մասնագիտական ուղղորդում՝ բնատուր շնորհով օժտված պատանին գրչի, մատիտների և ներկերի օգնությամբ փորձում է արտահայտել իր ապրումները, հույզերը, մտքերը:
Սիրով սպասում ենք բոլորիդ ՝ միասին ըմբոշխնելու Եղիսեի մաքուր և անկեղծ աշխարհի պոռթկումները:
Մուտքն ազատ է:
