Другое
Ստեղծագործական խառնաշփոթ. թիմային խաղ
Բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը և Loft-ը ներկայացնում են ստեղծագործական յուրահատուկ մրցույթ՝ երիտասարդների համար:
Եթե սիրում ես կարդալ, ստեղծագործել, ցանկանում ես ուրախ ժամանց անցկացնել ընկերների հետ և հաղթել, ապա Փետրվարի 27-ին՝ 12:00-ին, անպայման պետք է լինես Loft-ում:
Սա յուրահատուկ հնարավորություն է գնահատելու ոչ ստանդարտ մտածելակերպը և դուրս գալու գծագրված սահմաններից: Մրցույթը հնարավորություն կընձեռի մտածել շատ ավելի լայն և օգտագործել սա թիմային աշխատանքում՝ պայքարելով հակառակ թիմի դեմ:
Հաղթող թիմին սպասվում են անակնկալ խրախուսական մրցանակներ:
Մուտքավճար՝ 1300 դրամ
Գրանցվել կարող եք՝ զանգահարելով մեզ:
Հ.Գ. Ստեղծագործական մրցույթի ժյուրիի մասին տեղեկություն կհաղորդենք՝ մի փոքր ուշ:
