WWF Earth Hour 2016
Մարտի 19, ժամը 20:30-21:30, արդեն 8-րդ անգամ Հայաստանում նշում ենք «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառումը (#EartHour), որի նպատակն է բոլորին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն Երկիր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:
Միացեք մեզ, ինչպես նաև հրավիրեք Ձեր ընկերներին միանալու աշխարհի ամենամեծ բնապահպանական նախաձեռնությանը:
Այս տարվա «Մոլորակի ժամ»-ն ամենամասշտաբայինն է, քանի որ մասնակցում է 170 երկիր: «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Այդ օրն աշխարհում կազմակերպվում են զանազան միջոցառումներ:
Երևանում նույնպես կկազմակերպվի հետաքրքիր միջոցառում, որի մանրամասները կներկայացվեն շուտով:
