Ինչպե՞ս կառավարել հաճախորդներին
Ծանոթ եք արդյոք CRM՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի՞ն։
Փետրվարի 24-ին Մերգելյան ակումբը կհյուրընկալի «Մեր Սոֆթ» ընկերության համահիմնադիր Տիգրան Մանուկյանին, ով կխոսի CRM համակարգերի գաղափարի և կիրառության մասին: Կներկայացնի «Մեր Սոֆթ»-ի CRM համակարգը և թե ինչ տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում իրենք։
•Ի՞նչ է CRM-ը, ու՞մ է անհրաժեշտ,
•Ի՞նչ խնդիրներ է լուծում CRM,
•Գնորդների տվյալների հավաքագրում և մեկ ընդհանրացված տվյալների շտեմարանի ստեղծում,
•Հաճախորդների սեգմենտավորում,
•Կապերը CRM-ում և դրանց կարևորությունը B2B ոլորտում,
•Բիզնես գործընթացներ և տվյալների հաշվառում
•Վաճառքի գործընթացի կառավարում.վաճառքի ձագար(Sales funnel)
•Գնորդի լոյալության գնահատում և բարձրացում,
•Տեղեկացման և հիշեցման համակարգի ներկայացում,
•Կոմունիկացիայի գործիքներ (SMS, E-mail),
•CRM համակարգի ինտեգրացիա IPBX հեռախոսակայանի հետ,
•Հայտերի, հարցումների և հանձնարարականների կառավարում,
•Հայտերի կառավարում (Service desk), ինտեգրացում (Web pages),
•Մարքեթինգային միջոցառումների կառավարում, ROI հաշվարկ,
•Տվյալների և ինֆորմացիայի վերլուծություն,
•Աշխատակիցների և վաճառքի գործակալների կողմից իրականացվող աշխատանքի կատարողականի գնահատում:
«Մեր Սոֆթ» կազմակերպության հիմնական ուղղություներն են աշխատակազմի, մարքեթինգի, պահեստների եւ առեւտրի, դիստրիբուցիայի, արտադրության, առողջապահության, դեղատան, ատամանբուժարանի, ռեստորանի, հյուրանոցի կառավարումը:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել նախապես: