Խորացի՛ր. Ժորիզմի ցուցահանդես
Փետրվարի 28-ին Էօնը հյուրընկալում է երիտասարդ նկարիչ Ժորա Գասպարյանին, ով արվեստի նոր ուղղության՝ Ժորիզմի հիմնադիրն է /այսպես է նա արտահայտվում, երբ հարցնում են, թե ինչ ժանրում է ինքը ստեղծագործում/, մի եզակի ոճ, որը գրավում է մարդու աչքը հենց առաջին հայացքից: Նրա նկարները բազմաշերտ պատկերի խառնուրդ են, տեքստային և քրիստոնեական սիմվոլներով, որտեղ Կլիմտը հանդիպում է /բախվում է/ Բլեյքին:
Եթե դուք հետևում եք, թե ինչ է կատարվում ժամանակակից արվեստի բնագավառում, եթե ոգևորված և բաց եք նոր ընկալումների համար, ապա չի կարելի բաց թողնել նման հնարավորություն՝ ուսումնասիրելու և բացահայտելու Ժորիզմ ուղղությունը: Միգուցե նրա աշխատանքներն են, որ խորապես հուզելու են ձեր սրտերն ու միտքը:
Այսպիոսով, եկեք Էօնյան թեյով և քաղցրավենիքով ներթափանցենք ժամանակակից նկարչության մեղմ և առեղծվածային գույների աշխարհ: Ժորան նույնպես ներկա է լինելու՝ պատասխանելու ձեր հարցերին և պատմելու իր պատմությունները:
Ժորան ծնվել է 1990 թվականի հունիսի 24-ին Էջմիածնում և ավարտել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան, ինչպես նաև սովորել է Ֆլորենսիայի Նկարչության և Գեղարվեստի Ակադեմիայում: Նա ունեցել է մի շարք խմբակային ցուցահանդեսներ, ինչպես օրինակ Ուսանողների խմբակային ցուցահանդես՝ Նկարիչների Միությունում, "Gentes" միջազգային ցուցահանդես Մալտայի Վիկտորիա քաղաքում, "Ակտ 1" երեք նկարիչների ցուցահանդես Երևանի Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտում, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակում երիտասարդ նկաիչների ցուցահանդես, Երևանի Ազգային Գեղագիտության Կենտրոնում խմբային ցուցահանդես, Ազգային Երիտասարդական խմբային ցուցահանդես Երևանի Նկարիչների Միությունում և անհատական ցուցահանդես 2013 թվականին՝ “JUGEND-KUNST-INTEGRATION”, Haus der Heimat Գերմանիայի Վիսբադեն քաղաքում:
Մուտքը՝ 1000դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք):
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Բրեմենյան Երաժիշտները
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.