Հեքիաթներ ճամպրուկից. «Կոշկավոր կատուն»
Օլօլօ/ Ololo շարժական տիկնիկային թատրոնը եւ ՏաՏան շարունակում են ներկայացնել «Հեքիաթներ ճամպրուկից» շարքը: Այս կախարդական ճամպրուկը եղել է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ու ձեզ համար բազմաթիվ հեքիաթներ է բերել: Բավական է բացել այն, ասել կախարդական խոսքերը եւ հեքիաթները իրենք իրենց դուրս կսողան ճամպրուկից:
Այս շաբաթ կներկայացնենք Շառլ Պերոյի «Կոշկավոր կատուն»: Կտեսնենք, թե ինչ հրաշքներ են գործում կատուները, մանավանդ, երբ մի զույգ լավ կոշիկ ունեն հագին: Իսկ հեքիաթից հետո սպասվում է հետաքրքիր խաղ-ճանապարհորդություն: Նախագիծն ինտերակտիվ է. երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները, կերգեն հերոսների հետ:
Հեքիաթ-ներկայացումը նախատեսված է 3-10 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք շաբաթ` փետրվարի 27-ին, ժամը` 12:00-ին
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Արկադի Դումիկյան
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ