Ես էլ եմ մամա
Եթե Դու էլ մամա ես եւ ունես հետաքրքիր գաղափար, միացիր :) Արի միասին փորձենք իրականացնել այն
Հավատարիմ մնալով իր նպատակներին` ՏաՏան հայտարարում է գաղափար-առաջարկների մրցույթ մինչեւ 40 տարեկան մամաների համար: Գաղափարը կարող է լինել լրիվ նոր, անցած օրվա քննարկումներում ծնված կամ վաղը երեկոյան սպասվող, կարեւորը` լինի Քեզ շատ հարազատ ու ցանկալի մի բան, որով կուզես փոփոխություն բերել: Գուցե այն չիրականացնելու պատճառը երեխայի(ների) խնամքն է եղել կամ մասնագիտական մշտական աշխատանքը, չի բացառվում, որ հենց հիմա էլ արագ մտածես ու մի շատ հետաքրքիր բան ուզենաս անել:
Սա մրցույթի առաջին եւ նախնական փուլն է, որի ընթացքում փորձելու ենք առանձնացնել առավել հետաքրքիր եւ իրագործելի գաղափար-առաջարկները, որից հետո դրանք կանցնեն մշակման փուլ եւ կհայտնվեն ավելի լուրջ “ընտրողների” առջեւ, ովքեր նաեւ կաջակցեն իրագործմանը: Մենք չենք բացառում, որ սա կարող է մեծ գործի վերածվել :) Ի դեպ, կարող ես ներառել ինչպես շահույթ հետապնդող, էնպես էլ չհետապնդող գաղափարներ:
Մինչեւ այդ շատ կարճ ժամկետ ենք սահմանել Քո գաղափարը ներկայացնելու համար: Խնդրում ենք ուշադիր կարդալ միայն մի քանի պարտադիր պայման եւ բացել երեւակայության դռները.
- մասնակցել կարող ես, եթե 20-40 տարեկան մամա ես, ունես մինչեւ 16 տարեկան երեխա/ներ, նաեւ եթե այժմ սպասում ես առաջնեկիդ,
- գաղափարը կարող է առնչվել ցանկացած թեմայի` բոլորիս սիրելի երեխաներից մինչեւ հրուշակեղենի արտադրություն կամ խորհրդատվական ծառայություն, միայն ցանկալի է, որ հստակ պատկերացնես դրա իրագործումն ու թե ինչ աջակցության կարիք ունես,
- խրախուսվում են այն գաղափարները, որոնք առնչվում են երեխաներին կամ կանանց,
- դիմել կարող ես մինչեւ փետրվարի 29-ը ներառյալ` լրացնելով հետեւյալ կարճ հարցաթերթիկը – http://bit.ly/21qZ72h
Հարցերի դեպքում կարող ես գրել մեզ:
Շուտով կհանդիպենք :)