Ջազն ու երեխաները
Մենք սիրում ենք լավ երաժշտություն եւ շատ ենք ուզում այս սերը փոխանցել նաեւ երեխաներին :)
Յուրաքանչյուր շաբաթ կամ կիրակի կարող եք միանալ ՏաՏայի ընտանեկան համերգների ծրագրին՝ նախապես մանրամասներին տեղեկանալով մեր էջում: Գարնանային առաջին համերգը ջազային է՝ մարտի 6-ին, 15:00-ին:
«Ջազն ու երեխաները» ծրագրի ընթացքում հնչելու են հայկական, ռուսական եւ այլազգի մուլտֆիլմերի ջազային մշակումներ, ինչպես նաեւ հայտնի ջազային ստանդարտներ, որոնք հետաքրքիր կլինեն երեխաներին:
Ջազային կատարումները կներկայացնեն բավական փորձառու երաժիշտներ՝ The Sounds of Art ջազային նվագախմբի հիմնադիր, ֆլեյտահարուհի Սյուզաննա Բարսեղյանը եւ Օքսենհեմ խմբի կիթառահար Վարդան Գասպարյանը:
Համերգը նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեծահասակների համար մուտքն արժե 2000դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք))
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Բրեմենյան Երաժիշտները
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ