Выставка
Ստեղծագործող կանանց «Վերադարձ» ցուցահանդեսը
Մարտի 7-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա «Ռենեսանս կանանց ստեղծագործական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների՝ «Վերադարձ» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն կազմակերպության ապագա ծրագրերը և կցուցադրվեն անդամների աշխատանքները:
Կենտրոնի առաքելությունն է նպաստել ժողովրդի հոգևոր և մշակութային արժեքների վերածննդին և զարգացմանը:
Սպասում ենք բոլորին Նարեկացի Արվեստի Միությունում՝ միասին դիտելու ստեղծագործող կանանց աշխատանքները:
Մուտքն ազատ է: